Մխիթարյանը` Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Աշխարհում
16:40 28/10/2013

Մխիթարյանը` Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի արդյունքներով հեղինակավոր «Bild» պարբերականը կազմել է տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մինչ այդ Մխիթարյանը ճանաչվել էր նաև 10-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:
Հիշեցնենք, որ Հենրիխը «Շալկեի» դեմ խաղում գերազանց կատարեց իր աշխատանքը` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև մասնակցեց առաջին գոլային գրոհին:
 

Placeholder
Մխիթարյանը` Բունդեսլիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականում