«Երևան մոլ»-ի բացումը մի քանի ամսով հետաձգվում է
Օրվա մամուլ
09:22 29/10/2013

«Երևան մոլ»-ի բացումը մի քանի ամսով հետաձգվում է

«Երևան մոլի» բացման ժամկետը հետաձգվում է մինչև փետրվար ամիս: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել են առևտրի և ժամանցի կառուցվող կենտրոնի անվտանգության աշխատակիցները:

«Երևան մոլի» բացումը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախատեսված էր կատարել հոկտեմբերի մեջ: Անգամ սեպտեմբերի սկզբում սեփականատերերը հաշվարկներ ունեին, որ կարող են մեկուկես ամսում առևտրի մեկնարկը տալ: Դրա համար անհրաժեշտ Էր ընդամենը նորակառույց շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտին հասցնել: Իսկ դրա հետնամասում կառուցվող նոր շենքը, որտեղ տեղ է հատկացված ֆրանսիական «Կարֆուր» մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը, նախատեսվում էր շահագործել ավելի ուշ:

Placeholder
«Երևան մոլ»-ի բացումը մի քանի ամսով հետաձգվում է