Աբգար Ափինյան. Չպետք է հանդուրժել, որ որևէ պաշտոնյա իր ոլորտը փչացնելով առաջ տանի
Քաղաքական
16:10 30/10/2013

Աբգար Ափինյան. Չպետք է հանդուրժել, որ որևէ պաշտոնյա իր ոլորտը փչացնելով առաջ տանի

 «Մեր երկրում այնքան շատ խնդիրներ կան, որոնք ոչ մի հասարակական շերտ միայնակ լուծել չի կարող: Մեր ժողովրդի պատմության ամենածանր պահերին մտավորականները եղել են առաջին պլանում: Հայ մտավորականն իր առջև դրված խնդիրը կկատարի նաև այսօր»,- ««Այսօրը» և Հայաստանի մտավորականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանն իր խոսքում նշեց, որ ինքը մտածում է այնպես, ինչպես կարծում է, որ օգտակար կլինի իր հասարակությանը: «Ես մնացել եմ այնպիսին, ինչպիսին եղել եմ, ուղղակի հասարակության մեջ են հարցեր փոխվել: Տեսնում ենք, որ մեր աչքի առաջ մարդիկ երկիրը լքում են: Նրանք սխալ ընթացքի մեջ են, եթե կարծում են, որ երկրին ծառայելու համար պետք է գնան մի հանգիստ տեղ նստեն ու ուղղորդեն իրենց բարեկամներին: Չեմ կարծում, որ նրանք վատ հայեր են, ուղղակի չի ստացվում, որ կարողանան իրենց երկրին, հասարակության ծառայեն այնպես, ինչպես որ պետք է»,- ասաց նա: Ե. Մանարյանի դիտարկմամբ, բոլոր ոլորտներում պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում:

Աբգար Ափինյանն էլ շարունակեց, որ չպետք է հանդուրժել, որ որևէ պաշտոնյա իր ոլորտը փչացնելով առաջ տանի. «Նրա առջև պետք է հարցեր դնել ու եթե դրանք չկատարի, դնել նաև հրաժարականի հարցը»:

 

Placeholder
Աբգար Ափինյան. Չպետք է հանդուրժել, որ որևէ պաշտոնյա իր ոլորտը փչացնելով առաջ տանի