Հեռակա ընդունվածների ցուցակներն ուշանում են
Կրթություն, գիտություն
11:57 30/10/2013

Հեռակա ընդունվածների ցուցակներն ուշանում են

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հեռակա ուսուցմամբ ընդունվածների ցուցակները դեռ չեն փակցվել: Նախորդ տարիներին դրանք բուհի պատերին փակցվում էին հոկտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում, այսօր հոկտեմբերի 30-ն է, սակայն ցուցակները չկան ու չկան:

Ծնողներն ու դիմորդներն անհագստացած են` նոյեմբերի 11-ից դասերը սկսելու են, սակայն դեռ չգիտեն, իրենք բուհի ուսանո՞ղ են, թե՞ ոչ:

Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վահան Բաղդասրյանը Panorama.am-ին ասաց, որ իրենք ցուցակներն ուղարկել են կրթության և գիտության նախարարություն: Սպասում են ԿԳՆ հաստատմանը, որից հետո արդեն ցուցակները կփակցվեն:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Panorama.am-ին հայտնեց, որ դրանք հաստատման փուլում են, այսօր արդեն կլինեն բուհում:
 

Placeholder
Հեռակա ընդունվածների ցուցակներն ուշանում են