Զանգ Ռուսաստան` 1 րոպեն ընդամենը 15 դրամով
ՏՀՏ-ն Հայաստանում
17:43 30/10/2013

Զանգ Ռուսաստան` 1 րոպեն ընդամենը 15 դրամով

Մինչև 2014 թ. հունվարի 31-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդները կարող են «Հեռազանգ» ծառայության միջոցով զանգահարել Ռուսաստանի քաղաքային ցանցերի բաժանորդներին 15 դրամ/րոպե, իսկ ՄՏՍ-Ռուսաստանի բջջային հեռախոսահամարներին՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագներով:

Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «Բարբառ» կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այժմ երկուշաբթիից ուրբաթ օրերին Երևանի տարածքում գտնվելիս թե՛ սակագնային պլանի ներսում, և թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մյուս բաժանորդներին կարող են զանգահարել ընդամենը 37 դրամ/րոպե սակագնով, նախկին 77-ի փոխարեն:

 

Placeholder
Զանգ Ռուսաստան` 1 րոպեն ընդամենը 15 դրամով