Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը կդադարեցվի
Օրվա մամուլ
09:26 30/10/2013

Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը կդադարեցվի

2014 թվականի փետրվարի 1-ից դադարեցվելու է Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, տեղեկությունը կենտրոններից հաստատում են, սակայն առայժմ պաշտոնապես հրաժարվում են այդ մասին խոսել:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհով 2008-ից հիմնադրված կենտրոններում (կոչվում են նաև Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ) ՀՀ քաղաքացիներին անվճար իրավական խորհրդակցություն և աջակցություն են տրամադրում: Կենտրոնի աշխատակիցների փոխանցմամբ, ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է 3 ամսից դադարեցնել ֆինանսավորումը:

Placeholder
Հայաստանում գործող հակակոռուպցիոն կենտրոնների գործունեությունը կդադարեցվի