Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ռուսաստանյան թիմերից մեկը
Սպորտ
15:43 30/10/2013

Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ռուսաստանյան թիմերից մեկը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ում պայմանագրի ժամկետը ֆեդերացիայի հետ կավարտվի այսօր, քննարկում է ռուսաստանյան թիմերից մեկը գլխավորելու առաջարկը: Այդ մասին մարզիչն ասել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում:

«Հավաքականում աշխատանքից հետո ոչ մեծ ընդմիջում եմ պլանավորել,- ասել է Մինասյանը:- Քննարկում եմ արտասահմանում աշխատելու մի շարք տարբերակներ, որոնց թվում առաջարկներ կան նաև Ռուսաստանից: Առայժմ կոնկրետ ոչինչ չկա: Թիմն անվանել չեմ կարող: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ասեմ, որ դեռ կմնամ թիմի տեխնիկական տնօրենի պաշտոնում»:

Placeholder
Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ռուսաստանյան թիմերից մեկը