ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին
ՏՀՏ-ն Հայաստանում
12:18 31/10/2013

ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին

«Armnet 2013»-ը կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նոր ընկերությունների ստեղծմանը:

Նախագծի մեկնարկի մասին երեկ հայտարարել են  ArmNet ի կազմակերպիչներ Maeutica բրենդինգային ընկերությունը, Orange Արմենիա և ISOC AM («Ինտերնետ Հանրություն» ՀԿ) կազմակերպությունները:

«ArmNet 2013» նախագիծը ներկայացնում է երեք միջոցառումների շարք՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես բջջային տեխնոլոգիաների զարգացմանը ՀՀ-ում:

Նախագծի միջոցառումներից առաջինը «Armnet Awards 2013» hայկական ինտերնետ-կայքերի մրցույթն է, որի նպատակն է բացահայտել և պարգևատրել լավագույն հայկական ինտերնետային կայքերը:
Մրցույթի արդյունքում մրցանակներ կտրվեն լավագույն կայքերին և բջջային հավելվածներին հետևյալ անվանակարգերում.
 Դիզայն և հարմարավետություն
 Նորարարություն
 Տեխնիկական կատարում
 Բովանդակություն
 Տարվա առաջընթաց
 Հասարակական ազդեցություն
 Գլխավոր մրցանակ (բոլոր անվանակարգերում ժյուրիի առավելագույն գնահատականին արժանացած կայքը)
 Ժողովրդական ընտրություն
 Orange-ի կողմից սահմանաված մրցանակ` լավագույն մոբայլ կայքի համար

«ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, www.armnetawards.am կայքում: Ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 25-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգում հաղթանակի հավակնորդ կայքերը կամ բջջային հավելվածները: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին:
Ժյուրիի ընտրությանը զուգահեռ կանցկացվի SMS քվեարկություն, որն իրականացվում և ապահովվում է Nikita Mobile ընկերության կողմից:

Placeholder
ArmNet 2013» մրցույթին մասնակցելու համար կայքերի գրանցումը կմեկնարկի նոյեմբերի 1-ին