Յուրի Վարդանյանը, մյուս բարձրաստիճան հայրիկների նման, փորձում է լուծել որդու խնդիրը
Օրվա մամուլ
09:23 31/10/2013

Յուրի Վարդանյանը, մյուս բարձրաստիճան հայրիկների նման, փորձում է լուծել որդու խնդիրը

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Թեև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը հայտարարում է, թե չի միջամտում որդու քրեական գործին և սպասում է արդար դատաստանի, սակայն իրականում այդպես չէ: Նա էլ, ինչպես մյուս բարձրաստիճան «հոգատար» հայրիկները, այս օրերին հանդիպումների մեջ է իրավապահ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և փորձում է միջնորդություններով հարցը լուծել:

Սակայն իրավիճակը բարդ է, քանի որ նրան նախկինում քանիցս նույն ոլորտից զգուշացրել էին որդու շահութաբեր «բիզնեսի» ռիսկերի մասին, բայց նա չի խոչընդոտել որդու ազատ ապրել «սահմանադրական իրավունքը»:
 

Placeholder
Յուրի Վարդանյանը, մյուս բարձրաստիճան հայրիկների նման, փորձում է լուծել որդու խնդիրը