Վլադիմիր Գասպարյանը՝ «Փակ շուկայի» մասին. «Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»
Օրվա մամուլ
09:07 02/11/2013

Վլադիմիր Գասպարյանը՝ «Փակ շուկայի» մասին. «Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»

Նախօրեին երեկոյան «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը «Փակ շուկայի» մոտ նկատել է, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը զրուցում է սուպերմարկետի աշխատակիցների հետ: Սակայն նրան ուղեկցող 9 անձանցից 2-ը մոտեցել են և խոչընդոտել լուսանկարելուն:

Թերթի թղթակիցը հարց է ուղղել ոստիկանապետին, թե ինչպես է վերաբերվում «Փակ շուկայի» խնդրին: «Ես շուկայական հարաբերությունների մեջ չեմ մտնում»,- ասել է ոստիկանապետը: Սակայն կարճ զրույցից հետո, այնուամենայնիվ, մտել է «շուկայական հարաբերությունների» մեջ:

Անդրադառնալով ակցիաներին՝ Գասպարյանն ասել է. «Աղմուկի տեխնոլոգիա եմ տեսնում: Ունենք մշակութային տաճարներ, ու հենց էդ աղմկողներն ամեն գնալուց պատի վրա իրենց անուն-ազգանուններն են գրում: Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»:

Placeholder
Վլադիմիր Գասպարյանը՝ «Փակ շուկայի» մասին. «Ես քարը քարին դնողների կողմնակիցն եմ»