Քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել մետրոպոլիտենից (Թարմացվում է)
Օրվա թեմա
12:12 02/11/2013

Քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել մետրոպոլիտենից (Թարմացվում է)

Էեկտրամատակարարման դադարեցման հետևանքով մետրոպոլիտենի որոշ շարժակազմերի աշխատանքը խափանվել է: ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, ժամը 11.17-ի դրությամբ քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել շարժակազմերից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել համակարգի խափանում, այժմ տարվում են էլեկտրամատակարարումը վերականգնելու աշխատանքներ: Այս պահի դրությամբ Երևանի մի շարք համայնքներում և հանրապետության որոշ մարզերում վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Ժամը 12.07-ին վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը:

Նախորդող հրապարակումներ`

Զանգվածային հոսանքազրկում Հայաստանում. Պատճառը դեռ հայտնի չէ

Հոսանքազրկումը համակարգային խնդրի հետևանք է
 

Placeholder
Քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել մետրոպոլիտենից (Թարմացվում է)