Երևանում և  մարզերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Հասարակություն
17:41 02/11/2013

Երևանում և մարզերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ժամը 15.00-ի դրությամբ Երևանում և մարզերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:
Ժամը 13.51-ի դրությամբ Էլեկտրոէներգետիկական համակարգի «Օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր Մ. Մնացականյանից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր կենսապահովման օբյեկտները էլեկտրաէներգիա ունեն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, ժամը 10.25-ին Երևան քաղաքում և Հայաստանի որոշ մարզերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը: Հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով:

Նախորդող հրապարակումներ՝

Հայաստանի էներգահամակարգը մեկուսացել է Իրանի էներգահամակարգից. Պարզաբանում է նախարարությունը

Զանգվածային հոսանքազրկում Հայաստանում. Պատճառը դեռ հայտնի չէ

Հոսանքազրկումը համակարգային խնդրի հետևանք է

Քաղաքացիներն անվնաս դուրս են բերվել մետրոպոլիտենից

Placeholder
Երևանում և մարզերում էլեկտրամատակարարումը վերականգնվել է