Ուկրաինայի նախագահի որդին կես տարում  եռապատկել է ունեցվածքը
Տնտեսություն
12:00 02/11/2013

Ուկրաինայի նախագահի որդին կես տարում եռապատկել է ունեցվածքը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդու ունեցվածքը վերջին վեց ամիսներին ավելացել է շուրջ երեք անգամ: Այս մասին վկայում է ուկրաինական Forbes ամսագրի ռեյտինգային աղյուսակը, որում ներառված են Ուկրաինայի քսան ամենահարուստ մարդիկ: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, ներկայումս Յանուկովիչ-կրտսերը ունի 510 մլն դոլարի ակտիվներ, մինչդեռ ապրիլին նրա ունեցվածքը գնահատվում էր 187 մլն դոլար:

Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Յանուկովիչ-կրտսերը նաև մեկ այլ ամսագրում էր ներկայացվեծ Ուկրաինայի ամենահարուստների շարքում, թեև առաջին եռյակում չէր, բայց չորրորդն էր: Աղմուկին ի պատասխան հայրը` Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ իր որդին միլիոնատեր է, քանի որ սովոր է շատ աշխատել ու լավ թիմ է ստեղծել:

Placeholder
Ուկրաինայի նախագահի որդին կես տարում եռապատկել է ունեցվածքը