Ուորլիք. Բանակցություններն ընթանում են «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի հիման վրա
Քաղաքական
11:27 05/11/2013

Ուորլիք. Բանակցություններն ընթանում են «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի հիման վրա

Հայաստանում ու Ադրբեջանում ավարտված ընտրությունները բարենպաստ պայմաններ են ստեղծել ԼՂ հիմնահարցի կարգավորման համար: Մինչև վերջերս նման հնարավորություն չկար: Այս մասին «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Վերջինս հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման հնարավորություն կստեղծվի, ընդ որում՝ վերջինս շեշտել է, որ բանակցությունները պետք է ընթանան «Հիմնարար սկզբունքների» փաստաթղթի հիման վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, 2011 թվականին տեղի ունեցած Կազանյան հանդիպման ժամանակ, Ադրբեջանի նախագահը մերժել էր «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի ստորագրումը:

 

Placeholder
Ուորլիք. Բանակցություններն ընթանում են «Հիմնարար սկզբունքների» մասին փաստաթղթի հիման վրա