Դերասանը հարցաքննության է կանչվել
Օրվա մամուլ
09:36 05/11/2013

Դերասանը հարցաքննության է կանչվել

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը կանչվել է հարցաքննության՝ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Նշենք, որ դերասանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարի արդյունքում 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վթարի արդյունքում՝ ուղևորներից հորեղբորորդիներ Էդգար ու Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

«Հարվածող ավտոմեքենայի ղեկին եղել է Վարդան Պետրոսյանը, որը շրջանառվող լուրերի համաձայն, եղել էր ոչ սթափ վիճակում: Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք նա գերազանցել է արագությունը, թե ոչ, կամ սթափության ինչ մակարդակում է եղել: Փորձաքննության արդյունքների մասին տեղեկություններն առայժմ գաղտնի են պահվում»,-գրել է թերթը:

Placeholder
Դերասանը հարցաքննության է կանչվել