Արդյունաբերության աճը հունվար-սեպտեմբերին կազմել է 7%
Տնտեսություն
12:30 06/11/2013

Արդյունաբերության աճը հունվար-սեպտեմբերին կազմել է 7%

 Հայաստանում առաջին երեք եռամսակում արդյունաբերական արտադրանքի 7% աճ է արձանագրվել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալները կազմել են 874.6 մլրդ դրամ: Աճին հիմնականում նպաստել է  հանքագործական արդյունաբերության 10.1% և մշակող արդյունաբերության 8.8% աճը:

Ըստ ԱՎԾ տվյալների` արդյունաբերական արտադրանքի արտադրության ավելի քան 40%-ը ապահովել է Երևանը, 17%-ը` Սյունիքի մարզը, 11.6%-ը` Կոտայքի մարզը, իսկ մնացած 32%-ը բաժին է ընկնում մյուս 8 մարզերին: Ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրանքի արտադրության անկում գրանցվել է միայն Շիրակի մարզում` 7.9%-ի չափով:


Placeholder
Արդյունաբերության աճը հունվար-սեպտեմբերին կազմել է 7%