Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ
Քաղաքական
11:07 06/11/2013

Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ

 «Ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ»,- տարածաշրջանային այցից հետո հանդես եկած համատեղ հայտարարությամբ  նման զգուշացում են արել ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով` Ռուսաստան, Ջեյմս Ուորլիք` ԱՄՆ, Ժակ Ֆորին` Ֆրանսիա):

Նախօրեին Երևանում ունեցած հանդիպումներից հետո ամփոփելով իրենց տարածաշրջանային այցը` միջնորդները հրապարակել են հայտարարություն:

Տեղեկացնելով իրենց այցի և ունեցած հանդիպումների մասին` համանախագահները նշում են, որ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար կարևորություն ներկայացնող հարցեր:

«Նախագահները վերահաստատեցին 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը` կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու և առաջ շարժվելու ուղին քննարկելու համար: Համանախագահները շարունակում են աշխատանքներն առաջիկա գագաթաժողովը կազմակերպելու ուղղությամբ: Համանախագահները կողմերին կոչ են անում տեղերում, ինչպես նաև իրենց հրապարակային հայտարարություններում զուսպ լինել: Ռազմական գործողությունները, մասնավորապես այս պահին, կարող են դիտարկվել միայն որպես խաղաղ գործընթացը խափանելու փորձ»,- ասված է հայտարարության մեջ:

Placeholder
Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ