Ռիժկով. Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին
Քաղաքական
15:04 06/11/2013

Ռիժկով. Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին

«Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին, ուրիշ երկրի հարցերին»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` մեկնաբանելով Բելառուսի նախագահի հայտնի հայտարարությունը` Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու խոչընդոտի վերաբերյալ:

Նրա խոսքով, բոլորն էլ հստակ հասկանում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրը մեկ օրվա ընթացքում չէ, որ լուծվելու է և եթե հարցն այդպես դրվի, ապա դա կնշանակի, որ Հայաստանը երբեք չի մտնի Մաքսային միություն.

«Չի կարելի Ղարաբաղյան հիմնախնդիրը կապել Հայաստանի անդամակցության հետ. Մաքսային միությունը բոլորովին այլ թեմա է»,- հավելեց Ն.Ռիժկովը:

Նախորդիվ՝ 

Դ.Վոլկով. Աբխազական հատվածի երկաթուղու բացման խնդիրը գարնանը կքննարկվի ավելի առարկայական

 

Placeholder
Ռիժկով. Լուկաշենկոն թող իր գործերով զբաղվի, պետք չէ խառնվել ուրիշի գործերին