Մոսկվայում կքննարկեն Հայաստանում նոր նախագծերի ներդրման վերաբերյալ հարցեր
Կրթություն, գիտություն
10:35 07/11/2013

Մոսկվայում կքննարկեն Հայաստանում նոր նախագծերի ներդրման վերաբերյալ հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման հետ կապված հարցեր: Նախատեսվում են նաև քննարկումներ` ՌԴ քաղաքական մի շարք շրջանակների հետ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան:

 

Placeholder
Մոսկվայում կքննարկեն Հայաստանում նոր նախագծերի ներդրման վերաբերյալ հարցեր