ՀՀ էներգետիկայի նախարարն ու Իրանի «Սադերաթ» բանկի տնօրենը քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հարցը
Տնտեսություն
11:50 07/11/2013

ՀՀ էներգետիկայի նախարարն ու Իրանի «Սադերաթ» բանկի տնօրենը քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հարցը

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը և Իրանի արտահանման զարգացման բանկի (Սադերաթ բանկ) գործադիր տնօրենը քննարկել են համատեղ էներգետիկ նախագծերը ֆինանսավորելու հարցերը»,-այդ մասին հաղորդում է իրանական «փուլնյուզ.իռ» կայքը:

Համաձայն հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ցանկություն է հայտնել, որպեսզի երկկողմ համագործակցությունը ընդլայնվի և Իրանի արտահանման զարգացման բանկը շարունակի ֆինանսավորել էներգետիկ ոլորտում կատարվող աշխատանքները, մասնավորապես՝ հիդրոէլեկտրակայանի կառուցումը:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 4-ին մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը:

ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորում Իրանի և Հայաստանի միջև առկա համագործակցությանը, մասնավորապես նշել է. «Իրանը էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ լայն համագործակցություն է ծավալում: Մեր երկիրը գազ է արտահանում Հայաստան և փոխարենը՝ էլեկտրաէներգիա է ստանում: Մեր էներգետիկ պաշարների ավելացման պարագայում հնարավորություն կա, որպեսզի ապագայում Իրանի էլեկտրաէներգիա մատակարարող ցանցը Հայաստանի և Վրաստանի միջոցով կապվի Ռուսաստանին, ուստի ներկայում ընթացող աշխատանքները նման հնարավորություն ընձեռում են»:

Ավելի վաղ Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել էր, որ 2007-2012թթ. Ւրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել:

Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝

Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը

Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները

Placeholder
ՀՀ էներգետիկայի նախարարն ու Իրանի «Սադերաթ» բանկի տնօրենը քննարկել են Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հարցը