Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Աշխարհում
16:25 07/11/2013

Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Դոնի Ռոստովի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել «Ռոսիա» ընկերությանը պատկանող А-319 ինքնաթիռը:

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, վայրէջքի պատճառ է դարձել ուղևորներից մեկի ինքնազգացողության կտրուկ վատացումը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ուղևորի վատ զգալու հետևանքով օդաչուն որոշում է կայացրել վայր իջնել Դոնի Ռոստովում:

Բժիշկներին տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Մահվան փաստով կատարվում է քննություն: Ըստ լրատվամիջոցների, նախնական տվյալներով մահացածը տառապում էր լուրջ հիվանդությամբ, նա մեկնում էր Սանկտ Պետերբուրգ` Բուժման նպատակով: Հիվանդին ուղեկցում էր կինը:
 

Placeholder
Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթի օդանավն արտակարգ վայրէջք է կատարել