Փարիզյան աճուրդում վաճառվել է կոմս Օռլովին Եկատերինայի նվիրած սպասքը
Մշակույթ
11:08 09/11/2013

Փարիզյան աճուրդում վաճառվել է կոմս Օռլովին Եկատերինայի նվիրած սպասքը

«Christie's» առևտրի տան փարիզյան աճուրդում վաճառվել է Եկատերինա երկրորդի կողմից կոմս Օռլովին նվիրած սպասքի հավաքածուն: Կազմակերպիչներն ասել են, որ վաճառքի է հանվել հավաքածուի միայն փոքր մասը՝ արծաթե ապուրամանը և 4 մոմակալ. առաջինը վաճառվել է 1,8 միլիոն եվրոյով, իսկ մոմակալները՝ 601,5 հազար եվրոյով:

Ռոկոկոյի և ուշ բարոկկոյի ոճով պատրաստված հավաքածուն Եկատերինայի պատվերով պատրաստել են ֆրանսիացի վարպետները՝ 1770 թվականին: Ընդհանուր առմամբ, հավաքածուն ներառում է ավելի քան 2 հազար առարկա:

Placeholder
Փարիզյան աճուրդում վաճառվել է կոմս Օռլովին Եկատերինայի նվիրած սպասքը