Գ. Գյուրջյան. Անիի հայկական եկեղեցիներում այս տարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել
Մշակույթ
14:53 09/11/2013

Գ. Գյուրջյան. Անիի հայկական եկեղեցիներում այս տարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել

Անիի հայկական եկեղեցիների վերականգնումն ընդգրկված է թուրքական պետական ծրագրում, սակայն այս տարի որևէ եկեղեցում շինարակական աշխատանքներ չեն կատարվել, այլ միայն մաքրման: Այս մասին լրագրողներին ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Նրա ներկայացմամբ, Անիում մաքրման աշխատանքներ են տարվում Ամենափրկիչ և Աբուղամրեց եկեղեցիներում, իսկ Անիի Մայր տաճարում հնագիտական հետազոտությունների խնդիր կա:

Գ. Գյուրջյանի խոսքով, ԻԿՕՄՕՍ-Հայաստանը ԻԿՕՄՕՍ-ին էր ներկայացրել մի բանաձև, որն ընդունվել է նաև Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից: Ըստ դրա, Անիի եկեղեցիների վերականգնման միջազգային փորձագիտական խումբ է ստեղծվել, որի մեջ ընդգրկված են չորս հայ մասնագետներ՝ (ճարտարապետ, տեսաբան, ռեստավրատոր) և Մոսկվայից ճարտարապետ Արմեն Ղազարյանը: Խմբում ընդգրկված են նաև թուրք մասնագետներ: «Մեր մասնագետները գոհ չեն եղել Աբուղամրեց եկեղեցու մաքրման աշխատանքներից, իրենց դժգոհությունները հայտնել են ու մատնանշել: Արմեն Ղազարյանի հորդորներով էլ դադարեցվել է Ամենափրկիչ եկեղեցու մաքրման աշխատանքները, քանի որ վերականգման նախագիծը լրամշակման կարիք ունի»,- ասաց Գ. Գյուրջյանը:

 Նախորդող հրապարակում՝

Թուրքիան Անին ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների ցանկում ներգրավելու նախնական ցուցակում

Placeholder
Գ. Գյուրջյան. Անիի հայկական եկեղեցիներում այս տարի վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել