ՀՀԿ շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել
Օրվա մամուլ
09:06 09/11/2013

ՀՀԿ շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել

«Ժողովուրդ»-ի  աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին շրջանում Հանրապետական կուսակցության շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել:

Թերթի տեղեկություններով, պետական գրեթե բոլոր գերատեսչություններում՝ սկսած կրթական հաստատություններից, ղեկավարներն իրենց ենթականերին ասել են, որ պետք է մուծել անդամավճարները: Աշխատակիցներն էլ, բնականաբար, առանց «ծպտուն» հանելու կատարում են հրահանգը:

Թերթի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն անդրադառնալով հարցին, թե՝ «Ինչու են իրենց կուսակիցներին ստիպում 200 դրամ հավաքել», նշել է. «Իրականում նման բան չկա, ՀՀԿ-ում անդամավճար ովքեր վճարում են, ով ինչքան կարողանում է, այդքան է վճարում՝ 1 լումայից սկսած»:

Թերթը նաև նշում է, որ իրեն հայտնի է դարձել, որ ՀՀԿ-ն սկսել է ակտիվանալ և նոր մարդկանց է անդամագրում: Այս մասով Սահակյանը պատասխանեց. «Սովորական պրոցես է, ինչպես միշտ, որևէ ակտիվանալու խնդիր չկա»:

Placeholder
ՀՀԿ շարքային անդամներին պարտադրվել է 200-ական դրամ անդամավճար հավաքել