Ֆինանսների նախարարը «գեղեցկացնում է» իր ղեկավարած գերատեսչությունը
Օրվա մամուլ
09:30 09/11/2013

Ֆինանսների նախարարը «գեղեցկացնում է» իր ղեկավարած գերատեսչությունը

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշանակվելուց հետո ձեռնամուխ է եղել իր ղեկավարած գերատեսչության «գեղեցկացմանը»:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբեր ամսին այս կառույցը ՀՀ պետական բյուջեից 700 հազար դրամ կամ մոտ 1700 դոլար է ծախսել նախարարության նիստերի դահլիճի կահույքը թարմացնելու համար: Եվ ահա հարկատուներիս գրպանից այս գերատեսչությունը գնել է 2 հատ խորհրդակցությունների սեղան, 1 հատ նախագահության սեղան, 1 հատ արձանագրային սեղան և 1 հատ ելույթների ամբիոն»: Այնուհետև թերթը հիշեցնում է, որ տեղեկացրել էր, որ ֆինանսների նախարարությունը 847 հազար դրամ է ծախսել միայն մեկ սենյակի վարագույրներ գնելու համար:

Placeholder
Ֆինանսների նախարարը «գեղեցկացնում է» իր ղեկավարած գերատեսչությունը