Հալեպում վերականգնվել է ջրամատարակարումը. Ջուրը հասել է նաև հայաշատ թաղամասեր
Օրվա թեմա
13:27 11/11/2013

Հալեպում վերականգնվել է ջրամատարակարումը. Ջուրը հասել է նաև հայաշատ թաղամասեր

Հալեպում երկարատև ընդմիջումից հետո այս օրերին մասամբ վերականգնվել է ջրամատարակարումը: Ինչպես հայտնում է «ԵՌԱԳՈՅՆ» կայքը, հղում կատարելով «Բերիոյ նիուզին», ջուրը հասել է նաև հայաշատ թաղամասեր՝ Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե: Հազարավոր հալեպցիներ ջուր ստացել են անվճար:

«Բերիոյ նիուզը» նաև հայտնել է, որ կառավարությունն ամեն ինչ անում է քաղաքի բնականոն կյանքը վերականգնելու համար: Ջրամատակարարումը ոչ ամբողջովին, սակայն աստիճանաբար կվերականգնվի, իսկ էլեկտրականությունը դեռ անջատված է:

Իր հերթին «Ալ-Խաբար» լրատվական ծառայությունը փոխանցել է, որ Սիրիայի կառավարական բանակը Հալեպի օդանավակայնի մոտ ոչնչացրել է 90 ահաբեկչի: Հալեպի քաղաքային իշխանությունները փորձում են վերականգնել էլեկտրականությունը այն բանից հետո, երը հրիթռակոծության հետևանքով շարքից դուրս էր եկել կայանը: Այս պահին փորձում են նախ էլեկտրաէներգիայով ապահովել հիվանդանոցներն ու հացատները:

Placeholder
Հալեպում վերականգնվել է ջրամատարակարումը. Ջուրը հասել է նաև հայաշատ թաղամասեր