Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԿԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացին
ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Լիվանովի հետ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Panorama.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2013թ. հոկտեմբերի 1-ի 15-րդ նիստի արձանագրության կրթության և գիտության ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում` Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման գործընթացը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի դասավանդման հնարավորությունը, Երևանում Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման եզրափակիչ փուլի հետ կապված ընթացքը:
Նախարարներն անդրադարձել են նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանին գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ շնորհելու և գործունեության նոր համաձայնագրի ստորագրման ընթացքին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նախանշված ուղղություններով նախագծերն արդյունավետ և հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչելու համար: