Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին
Մշակույթ
13:20 12/11/2013

Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին

Գյումրիում, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում, նախօրեին մարվել և շրջանառության մեջ է մտել նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Գյումրին՝ 2013 թ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելուն: Նամականիշի և կից կուպոնների վրա պատկերված են հին Գյումրին և «Գյումրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի լոգոտիպը: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸի մամուլի ծառայությունից:

Մարման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայփոստ ՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը:

Տեխնիկական տվյալները
Դիզայնը` Տաթևիկ Եսայան, Վահագն Մկրտչյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Տպագրությունը` օֆսեթ
Անվանագինը` 560 ՀՀ դրամ
Տպաքանակը` 40 000

 

Placeholder
Նոր նամականիշ` նվիրված Գյումրիին