«ԲՀԿ-ն ողջ օրը աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց որևէ բողոք չի ներկայացրել ԿԸՀ»
Օրվա մամուլ
09:34 12/11/2013

«ԲՀԿ-ն ողջ օրը աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց որևէ բողոք չի ներկայացրել ԿԸՀ»

«Կիրակի օրը Արարատում տեղի ունեցած քաղաքապետի արտահերթ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ն իր ողջ կազմով աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց երեկ, մինչև ժամը 18:00-ն ոչ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, ոչ էլ վերահաշվարկի որևէ դիմում չներկայացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով»: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ինչ վերաբերում է քվեարկության օրվան, ապա, ԿԸՀ նախագահի խոսքով, և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, և ԿԸՀ-ին սահմանված կարգով ևս որևէ դիմում չի ներկայացվել:

Placeholder
«ԲՀԿ-ն ողջ օրը աղաղակում էր ընտրախախտումների մասին, բայց որևէ բողոք չի ներկայացրել ԿԸՀ»