Հայաստանը «National Geographic Traveler»-ի «Տարվա հայտնություն» մրցանակի հաղթողն է
Օրվա թեմա
10:37 12/11/2013

Հայաստանը «National Geographic Traveler»-ի «Տարվա հայտնություն» մրցանակի հաղթողն է

Օրերս ամփոփվել են «National Geographic Traveler» ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները: Արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց «Տարվա հայտնություն» անվանակարգում: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:

Սույն տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից:

Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, ՀԱՄՀ հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում էր հյուրընկալվել «National Geographic Россия» ամսագրի խմբագրակազմը: Այցի արդյունքում «National Geographic Россия» և «National Geographic Traveler» ամսագրերում հրապարակվել են Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք:

Placeholder
Հայաստանը «National Geographic Traveler»-ի «Տարվա հայտնություն» մրցանակի հաղթողն է