Աշխատակիցները վստահեցնում են, որ «ՎՏԲ» բանկը չի կատարում իր պարտավորությունները
Օրվա մամուլ
09:53 13/11/2013

Աշխատակիցները վստահեցնում են, որ «ՎՏԲ» բանկը չի կատարում իր պարտավորությունները

2013թ. հունիսից Հրազդանի «Միկա ցեմենտ» ընկերության կառավարումն անցել է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ին: «Ժողովուրդ»-ի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել է, որ իրենք գնում են դեպի սնանկացում:

«Ու թեև «ՎՏԲ»-ն իր պաշտոնական կայքում հպարտորեն գրել է, թե «Միկա ցեմենտ» գործարանի աշխատանքը վերականգնվել է՝ շնորհիվ բանկի կողմից ստացված ֆինանսավորման, այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ բանկը հրաժարվել է վճարել գործարանի շատ աշխատակիցների աշխատավարձերը, ինչը վերջերս հանգեցրեց դժբախտության: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ հոկտեմբերի 31-ին «Միկա ցեմենտ»-ի աշխատակից 49-ամյա Արմենը գնացել էր գործարան և պահանջել իր 5 ամսվա չստացած աշխատավարձը, սակայն տնօրինությունը հրաժարվել էր վճարել: Երբ նա դուրս էր եկել, կինն էր զանգահարել նրան և հետաքրքրվել` արդյոք ստացել է աշխատավարձը: Արմենն էլ, խորը հոգոց հանելով, ասել էր, թե փող չկա, ու հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից տեղում մահացել էր»:
 

Placeholder
Աշխատակիցները վստահեցնում են, որ «ՎՏԲ» բանկը չի կատարում իր պարտավորությունները