EU Observer.com: «Ռուսաստանը ցույց է տալիս իր խաղաքարտը Ղարաբաղի խաղում»
Քաղաքական
15:35 14/11/2013

EU Observer.com: «Ռուսաստանը ցույց է տալիս իր խաղաքարտը Ղարաբաղի խաղում»

Ամերիկացի փորձագետ Ալեքսանդրոս Փիթերսենը EUObserver.com օնլայն պարբերականում մեկնաբանել է ռուս գեներալ Անդրեյ Ռուզինսկու վերջերս արված այն հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է միջամտել, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Լեռնային Ղարաբաղի դեմ:

Ըստ Փեթերսենի, Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են տեղ հասցնել այն միտքը, որ Ռուսաստանի փոխարեն դեպի ԵՄ արված ընտրությունը ռիսկային քայլ է: Գնդապետ Ռուզինսկու խոսքերը հիշեցնում են ռուսական սպառնալիքները 2008թ.-ի ռուս-վրացական պատերազմից առաջ:

Հեղինակը նշում է, որ, ըստ էության, Ռուսաստանը շատ ավելի լավ է նախապատրաստված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հրահրելուն, քան այն ժամանակ Աբխազիան և Օսեթիան բռնակցելուն:

Փեթերսենի կարծիքով, ի տարբերություն Վրաստանի անջատողական տարածքների, որտեղ ռուս առաջնորդները ստիպված էին տարօրինակ պատրվակ փնտրել իրենց բանակով այդ երկու միավորները պաշտպանելու համար, Ղարաբաղի պարագայում Մոսկվան կարող է պարզապես հենվել ՀԱՊԿ-ի շրջանակներում իր փոխադարձ պաշտպանության համաձայնագրի վրա:

Միջազգային հանրության աչքերում ռուսական զորքերի աջակցությունը Հայաստանին (թեև հակամարտությունը հավանաբար կսևեռվի Լեռնային Ղարաբաղի վրա) ավելի օրինական կդիտվի, քան միջամտությունը Վրաստանում:

Հիշեցնենք, որ ամերիկացի փորձագետ Ալեքսանդրոս Փիթերսենը վերջերս մի քանի այլ, խնդրահարույց դատողություններով հարուստ հոդվածներ է հրապարակել, որտեղ, օրինակ, փորձել է հիմնավորել, որ «Հայաստանը Ռուսաստանից կախյալ վիճակում է, իսկ Ադրբեջանը դարձել է ԱՄՆ եւ Արեւմուտքի հավատարիմ դաշնակիցը»։ 

Placeholder
EU Observer.com: «Ռուսաստանը ցույց է տալիս իր խաղաքարտը Ղարաբաղի խաղում»