Արարատի նորանշանակ մարզպետը շարունակում է կադրային ջարդը
Օրվա մամուլ
09:21 14/11/2013

Արարատի նորանշանակ մարզպետը շարունակում է կադրային ջարդը

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը շարունակում է կադրային ջարդը:

Թերթի տեղեկություններով՝ երեկ մարզպետը աշխատանքից ազատել է իր օգնականին՝ Ֆերդինանդ Վարդանյանին: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը փորձ է անում ազատվել իր նախորդի թողած ժառանգությունից, և մարզպետարանում նոր պաշտոնանկություններ են սպասվում:

«Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր մարզպետարանի առողջապահության վարչության պետը»:

Placeholder
Արարատի նորանշանակ մարզպետը շարունակում է կադրային ջարդը