Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնում կստեղծվի արբանյակային կապի բաժին
Տնտեսություն
15:38 14/11/2013

Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնում կստեղծվի արբանյակային կապի բաժին

Գործադիրը լրացումներ է կատարել նաև Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն ստեղծելու իր նախկին որոշման մեջ` նշված կենտրոնում ստեղծելով արբանյակային կապի բաժին:

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մինչև տիեզերական գործակալության ստեղծումը, զբաղվելու է արբանյակային կապի զարգացման խնդրով:

Ինչպես հայտնի է, Հայաստանը նախատեսում է իրականացնել Արմսաթ արբանյակի արձակում և շահագործում, ինչը կապված է ծրագրային և տեխնիկական մի շարք գործընթացների հետ:

 

Placeholder
Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնում կստեղծվի արբանյակային կապի բաժին