Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մյունխենյան «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերը կարծում է, որ իր թիմն ընթացիկ առաջնությունը կարող է ավարտել առանց պարտության:
«Իհարկե, դա դժվար խնդիր է, բայց անհնար չէ: Անցած մրցաշրջանում գրեթե արեցինք դա. ընդամենը մեկ անգամ սայթաքեցինք «Բայերի» հետ խաղում: Մեզ համար դա խթան է»,- ասել է Մյուլլերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում «Բավարիան» անցկացրած 12 խաղում տոնել է 10 հաղթանակ, իսկ 2 հանդիպում ավարտել է ոչ-ոքի արդյունքով:
Placeholder