Հալեպում նախօրեին կրկին հայ է զոհվել
Օրվա թեմա
11:56 15/11/2013

Հալեպում նախօրեին կրկին հայ է զոհվել

Հալեպի կենտրոնում` Մունշիե շրջանում, նախօրեին, ժամը 12։10-ի սահմաններում պետական հացի փռի մոտ հրթիռ է ընկել, փոխանցում է «Բերիո նյուզի» ֆեյսբուքյան էջը:

Հրթիռի պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, զոհվածների թվում է հայ վարորդ, 1966 թվականին ծնված Գևրգ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը ծանր հրիթռակոծության էր ենթարկվել:  Պայթյունի հետևանքով վիրավորվել էին հինգ հայ՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Ռաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը: Վիրավորներին անմիջապես տեղափոխել են Հալեպի համալսարական հիվանդանոց:

 

 

Placeholder
Հալեպում նախօրեին կրկին հայ է զոհվել