Էլիտար Հարսանիք՝ «Ֆլորենս» ռեստորանում
Օրվա մամուլ
08:55 15/11/2013

Էլիտար Հարսանիք՝ «Ֆլորենս» ռեստորանում

Այսօր «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Վարդան Այվազյանի դստեր հարսանիքը: Հրավիրյալների 800 հոգանոց ցուցակի առաջին հորիզոնականում ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներն են:

Կմասնակցե՞ն արդյոք նրանք հարսանիքին՝ ՀՀԿ-ականներից մեկն ասել է. «Սերժ Սարգսյանն իր կուսակից ընկերների ուրախության առիթները բաց չի թողնում: Գալիս, լավ էլ քեֆ է անում»:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ, հրավիրված են նաև պատգամավորներ, նախարարներ, գործարարներ, մշակութային իշխանամետ ներկայացուցիչներ: Հարսնացուն իրավաբանական կրթություն ունի, նրա ապագա ամուսինը համակուրսեցին է, հանրությանը ոչ հայտնի ընտանիքից:

Placeholder
Էլիտար Հարսանիք՝ «Ֆլորենս» ռեստորանում