Դատական համակարգի լավագույն կադրերը դատախազ են նշանակվում
Օրվա մամուլ
09:32 15/11/2013

Դատական համակարգի լավագույն կադրերը դատախազ են նշանակվում

«Հրապարակ»-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ուշագրավ կադրային նշանակումներ են լինելու. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանը նշանակվելու է Արարատի մարզի դատախազ: Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական գործերով դատավոր Մխիթար Պապոյանը կնշանակվի օրերս Կոտայքի դատախազ նշանակված մեկ այլ դատավորի` Վազգեն Ռշտունու տեղակալ:

«Նշենք, որ նրանք երկուսն էլ նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կուրսեցիներն են և դատական համակարգի լավագույն կադրերն էին համարվում»,-գրել է թերթը:

Placeholder
Դատական համակարգի լավագույն կադրերը դատախազ են նշանակվում