Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ են ներկայացրել 6 քաղաքներ
Աշխարհում
17:13 15/11/2013

Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ են ներկայացրել 6 քաղաքներ

Միջազգային օլիմպիական կոմիտեն ավարտեց 2022 թ. ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնել ցանկացող քաղաքների հայտերի ընդունումը: Այդ քաղաքներն են համապաասխանաբար Չինաստանի, Նորվեգիայի և Շվեդիայի մայրաքաղաքներ Պեկինը, Օսլոն, Ստոկհոլմը, Ղազախստանի Ալմաթին, Ուկրաինայի Լվովը և Լեհաստանի Կրակովը:

Ավելի վաղ ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու ցանկություն էին հայտնել ևս 10 երկրների քաղաքներ:
2022-ի օլիմպիական մայրաքաղաքի անունը հայտնի կդառնա 2015 թ. հուլիսի 31-ին` Մալազիայի Կուալա Լումպուրում անցկացվելիք ՄՕԿ-ի 127-րդ նստաշրջանում:
 

Placeholder
Ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ են ներկայացրել 6 քաղաքներ