«ABC». 2015թ հայերը հիշատակելու են իրենց պատմության ամենամռայլ գլխի հարյուրամյակը
Քաղաքական
12:30 16/11/2013

«ABC». 2015թ հայերը հիշատակելու են իրենց պատմության ամենամռայլ գլխի հարյուրամյակը

Եկող շաբաթ Հայոց ցեղասպանության փաստը հերքող աշխարհի ամենաակտիվ գործիչները ելույթ են ունենալու Կանբերայի խորհրդարանում: Այս մասին տեղեկացնում է «ABC» լրատվականը:

«Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.» խորագրով միջոցառումը կազմակերպել է Լեյբորիստական կուսակցության պատգամավոր Լորի Ֆերգյուսոնը: Ճառով հանդես է գալու նաև ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքարթին, որն ամբողջ աշխարհով քարոզում է, որպեսզի չճանաչվի Հայոց ցեղասպանությունը:

«ABC» լրատվականը նշում է, որ 2015թ ապրիլը մի շարք ազգերի համար կարևոր ամիս է: Մինչ Թուրքիան և Ավստրալիան հիշատակելու են Գալիպոլիի հարյուրամյակը, հայերն էլ իրենց հերթին պատմության ամենամռայլ գլխի հարյուրամյակն են հիշատակելու:

«Ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները պնդում են, որ 1915-23 թթ. ավելի քան 1 միլիոն հայեր Օսմանյան կայսրության ձեռքով կորցրել են իրենց կյանքը:

Չնայած այն հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, սակայն այս ընթացքում մահացել են նաև ասորիներ և հույներ:

Թուրքիան երկար ժամանակ հրաժարվում էր մեղադրանքից և միայն վերջերս որոշեց արգելել Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի մուտքը Գալիոպոլի հիշատակմանը նվիրված արարողություններին, քանի որ նրանք միաձայն ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Ընդհանուր առմամբ 22 պետություններ՝ Կանադան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Ռուսաստանն ու Վատիկանը և այլք, ինչպես նաև աշխարհի մասշտաբով տասնյակ նահանգային օրենսդիրներ՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Միաջազգային այնպիսի մարմիններ, ինչպիսիք են՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), Եվրոպայի Խորհուրդը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան նույնպես ճանաչել են Ցեղասպանությունը:

Չնայած Թուրքիայի կողմից իրականցվող որոշ վայրագ լոբբինգի, ժամանակ առ ժամանակ ճնշումներ են լինում Ավստրալիայի դաշնային խորհրդարանի կողմից, որպեսզի պաշտոնապես ճանաչվի Հայոց ցեղասպանությունը:

Ավստրալիայի ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Հոկիին, ով հայկական ծագում ունի, շատ առիթներով կոչ է արել խորհրդարանին՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը:

2011թ. նրան այդ հարցում աջակցություն էին ցուցաբերել Մալքոկ Թըրնբուլը և Մայլքլ Դենբայը:

Թըրնբուլը խորհրդարանին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ այն մարդկության դեմ ամենամեծ հանցագործությունն է, որը հանգեցրել է առանց պատճառի հարյուր հազարվոր մարդկանց վերացման:

«Սա սահմանման անհրաժեշտություն չունի: Ցանկացած համակարգված ռասայի ոչնչացում ցեղասպանություն է, անկախ քաղաքական կամ հասարակական պատճառներից»,-նշել է Հոկին:

Ցեղասպանագետ Պանայիտիս Դիամադիսը նշել է, որ տեղացի հայերի, ասորիների և հույների համայնքներին պետք է անհանգստացնի այն, որ նման քննարկում է տեղի ունենալու: «Զայրույթ, գարշանք կա, որ դաշնային խորհրդարանում նման պաշտոնական ֆորում է տեղի ունենալու նման մարդու կողմից, ով ժխտում է զոհերի հիշատակը, ով ժխտում է, որ ցեղասպանություն տեղի է ունեցել», - ասել է նա:

Placeholder
«ABC». 2015թ հայերը հիշատակելու են իրենց պատմության ամենամռայլ գլխի հարյուրամյակը