Մահացել է Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը
Օրվա թեմա
12:35 16/11/2013

Մահացել է Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ այսօր առավոտյան ի Տեր հանգչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը»,-գուժում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վերջին օրերին նա վատառողջ էր: Հոկտեմբերի 26-ին իր տարեդարձը շնորհավորողներին նա արձագանքել էր.

«Իմ ծննդյան տարեդարձի առթիվ, ստացա շնորհավորանքներ և մաղթանքներ, առողջությանս և երկարակեցությանս համար, իմ հոոգեւոր եղբայրներից և բարեկամներից և այդ բոլոր բարի ցանկությունները իր նպատակին ծառայեցին, որովհետեւ այդ օրը գտնվում էի անկողնում շատ բարձր ջերմության տակ»:

Մի քանի ժամ առաջ էլ նա գրառում էր կատարել` զորակցության խոսք հայտնելով դերասան Վարդան Պետրոսյանին:
« Էջմիածնի Մայր Տաճարում աղոթում եմ, որ ոչ մի հայորդի զոհ չդառնա դժբախտ պատահարների և անարդարությունների։ Օրհնություն, հոգու խաղաղություն և բժշկություն Ձեզ և զոհված պատանիների ծնողներին։

Օրհնությամբ՝
Արսեն արքեպիսկոպոս Բերբերյան
Սուրբ Էջմիածնի միաբան

Հ.Գ. Ցավում եմ, որ չկարողացա անմիջապես հղել օրհնության այս խոսքը՝ վատառողջությանս պատճառով»:

Տ. Արսեն արքեպիսկոպոս
Բերբեյանը (ավազանի անունով Պետրոս) ծնվել է 1937թ. հոկտեմբերի 26-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Հայկազյան վարժարանում:

Placeholder
Մահացել է Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանը