Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սևան-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով Վրաստանի քաղաքացի է տուժել
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին ոլորանին, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ «Ֆորդ» մակնիշի GWG 281 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի DDT 119 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 49-Ամյա Վ. Օ.-ին (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: