Մհեր Հովհաննիսյանը գրավել է 2-րդ տեղը
Սպորտ
18:23 18/11/2013

Մհեր Հովհաննիսյանը գրավել է 2-րդ տեղը

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Հայաստան) Բելգիայի Լյովեն քաղաքում անցկացված օփենում 7 հնարավորից վաստակել է 5,5 միավոր և 105 մասնակիցների մեջ նվաճել 2-րդ մրցանակը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Հովհաննիսյանը միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` միջազգային վարպետ Սթիվեն Ջեյրներից (Բելգիա):
 

Placeholder
Մհեր Հովհաննիսյանը գրավել է 2-րդ տեղը