Panorama.am-ը ականատես է եղել հրադադարի ռեժիմի խախտման փաստին
Օրվա թեմա
14:54 18/11/2013

Panorama.am-ը ականատես է եղել հրադադարի ռեժիմի խախտման փաստին

Ադրբեջանի զինված ուժերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներ են թույլ տալիս, ինչին ականատես է եղել նաև այդ պահին դիրքերում գտնվող Panorama.am-ի թղթակիցը:

Panorama.am-ի հետ զրույցում, փորձագետ Տիգրան Աբրահամյանը, ով պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանի հետ ևս գտնվում էր վերոնշյալ մարտական դիրքում, նշեց, որ «հայկական մարտական հենակետերի ուղղությամբ իրականացվող ինտենսիվ կրակահերթը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմի պահպանման կանոնները նույնիսկ այն բանից հետո, երբ համանախագահները նաև իրենց վերջին հայտարարության մեջ կարևորել էին նախագահների մակարդակով առաջիկա հանդիպումից առաջ դրա պահպանման կարևորության մասին»:

«Նախագահների մակարդակով հանդիպումից առաջ, հայ-ադրբեջանական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացվող այս միջադեպերն անթույլատրելի են և նախագահների մակարդակով հանդիպումից առաջ լրացուցիչ լարվածություն են առաջացնում»,- նշեց Տ. Աբրահամյանը:

Թեմայի վերաբերյալ`

Մինսկի խումբ. Ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ

Վաղը Վիեննայում կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը

Placeholder
Panorama.am-ը ականատես է եղել հրադադարի ռեժիմի խախտման փաստին