Թատերական գործիչների միավորումն այսօր նախագահ կընտրի
Մշակույթ
12:12 18/11/2013

Թատերական գործիչների միավորումն այսօր նախագահ կընտրի

Մեկնարկել է Թատերական գործիչների միավորման 15-րդ համագումարը, որը բացեց միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Թատրոնի ներկայացուցիչները նախ` մեկ րոպե լռությամբ հարգեցին այս երկու տարիների ընթացքում կյանքից հեռացած թատերական գործիչների հիշատակը:

Համագումարի օրակարգում միավորման նախագահի հաշվետվության ներկայացում է և նախագահի ընտրություններ:

Հակոբ Ղազանչյանն իր հաշվետվության մեջ նշեց, հույս կա, որ մինչև տարեվերջ օրենքում փոփոխություններ կլինեն, նախագահի գործունեության ժամկետը կորոշի համագումարը:

Նա նշեց, որ ինքը նախորդ ընտրություններից առաջ առանձնացրել էր մարզային թատրոնների խնդիրները: Դրանք, ըստ նրա, մի փոքր ավելի բարդ են, իսկ փոքր քաղաքներում և գյուղերում խայտառակ վիճակ է:

Հակոբ Ղազանչյանը նախ նշեց, որ Թբիլիսիի Ադամյանի անվան հայկական թատրոնը ծանր վիճակում է, շենքի պայմանները շատ վատն են: Ըստ նրա՝ նման պայմաններում թատրոնը լուրջ վտանգի առաջ է: Նա առաջարկում է նամակ հղել Վրաստանի կառավարությանը շենքի պահպանման վերաբերյալ:

Առանձնացրեց նաև Ստեփանակերտի թատրոնի շենքի խնդիրը, որի վերանորոգման աշխատանքները դեռ չեն սկսվել: Ղազանչյանը մանրամասն խոսեց Կապանի, Գորիսի, Արտաշատի և Գավառի թատրոններում առկա խնդիրների մասին

Հավելենք, որ միավորման նախագահի պաշտոնում իր թեկնածությունն այս պահին միայն Ղազանչյանն է ներկայացրել:

Placeholder
Թատերական գործիչների միավորումն այսօր նախագահ կընտրի