Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն
Օրվա մամուլ
09:16 19/11/2013

Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն

«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն: Ըստ նրա մտերիմների, վերջինիս պաշտոնանկությունը շեշտակի ազդել է բիզնեսի վրա: Պարտնյորների մոտ կորցրել է երբեմնի հեղինակությունը, քանի որ հիմա նույն լծակները չի կարող գործի դնել, ինչպես նախկինում:

«Բայց սա պայմանավորված է ոչ միայն պաշտոնը կորցնելով, այլև խոցելի լինելով, և եթե ամիսներ առաջ նա իր շրջապատում հայտարարում էր, թե վերադառնալու է համակարգ և ավելի բարձր պաշտոնի է նշանակվելու, ապա փոխոստիկանապետերի վերջին փոփոխությունները հօդս ցնդեցրին նրա ու շրջապատի փայփայած վերջին հույսերը»,-գրել է «Հրապարակ»-ը:
 

Placeholder
Ներսիկ Նազարյանի գործերը լավ չեն