Ճարտարապետները մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը
Օրվա մամուլ
09:15 19/11/2013

Ճարտարապետները մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը

Շաբաթ օրը Հայաստանի ճարտարապետների միության 18-րդ համագումարին ճարտարապետները և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» և մյուս «կործանված» շենքերի հիշատակը:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այս առաջարկի հեղինակը եղել է ճարտարապետների միության անդամ Ռուբեն Հակոբյանը, ով «Փակ շուկայի» հետ հիշատակել Է «Սևան» հյուրանոցի, Երիտասարդական պալատի և կրկեսի շենքերը: Տարբեր ճարտարապետներ իրենց ելույթներում «Փակ շուկայի» հետ կատարվածը համարել են իրենց ամոթն ու խայտառակությունը: Համագումարում բաց քվեարկությամբ միության նախագահ է վերընտրվել Մկրտիչ Մինասյանը:
 

Placeholder
Ճարտարապետները մեկ րոպե լռությամբ հարգել են «Փակ շուկայի» հիշատակը