«Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»
Քաղաքական
14:33 20/11/2013

«Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»

 Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, սակայն միանալու պայմանները պետք է հստակեցվեն և ներկայացվեն հանրության դատին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանան նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Անորոշությունը նաև դժգոհության պատճառ է: Նման պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, և մենք այս մասին ասել են սեպտեմբերի 3-ից հետո: Որոշման ձևը ճիշտ չէր: Մենք Մաքսային միությանը մաս կազմելու սկզբունքին առարկություն չունենք, բայց պայմանները պետք է հստակ լինեն»,- ասաց Կիրո Մանոյանը:

«Ինքնիշխանության մի մաս հանձնելու խնդիրը պետք չէ շահարկել: Իրականում որևէ միությանը մաս կազմելուց կամավոր ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է: Բայց դա պետք է արվի բոլորի կողմից: Այսինքն` միության անդամ բոլոր պետությունները պետք է հրաժարվեն իրենց ինքիշխանությունից»,- հավելեց բանախոսը:

Placeholder
«Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»