ԲՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանում շքեղ ռեստորան է կառուցում
Օրվա մամուլ
09:41 20/11/2013

ԲՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանում շքեղ ռեստորան է կառուցում

 «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը Ռուսաստանի Անապա քաղաքում անձնական նախաձեռնությամբ ու միջոցներով շքեղ ռեստորանային համալիր է կառուցում:

Երբ թերթը զրուցել է պատգամավորի հետ, նա, բնականաբար, հերքել է տեղեկությունը, ավելին, հայտարարել է, թե այս ամենից պատվերի հոտ է առնում: «Նման բան չկա, ես գիտեմ սա իմ դեմ պատվեր է հենց Արթիկից»,-ասել է նա՝ շեշտելով պատվերի աշխարհագրական դիրքը: Հարցին, թե ով պետք է իր դեմ պատվերներ տա՝ նման լուրեր տարածելով պատգամավորը հրաժարվել է պատասխանել:

Placeholder
ԲՀԿ-ական պատգամավորը Ռուսաստանում շքեղ ռեստորան է կառուցում