Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վերադարձի» փառատոն. Ամփոփիչ համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Վահագն Պապյանը
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության յոթերորդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ նախագծի ընթացքում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, իսրայելաբնակ մեր հայրենակից Վահագն Պապյանը:
Վահագն Պապյանի և ՀՊՖՆ կատարմամբ/գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/ կներկայացվի Ս.Ռախմանինովի Դաշնամուրային թիվ 3 Կոնցերտը, իսկ համերգի երկրորդ բաժնում Ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Պ.Ի. Չայկովսկու N4 Սիմֆոնիան:
Փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 29-ին, կազմակերպվել է 5 համերգ:
Փառատոնի կազմակերպիչն է «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ: